Հայաստանը ունի ՄԱԿ-ի նոր ներկայացուցիչ

Այսօր, օգոստոսի 13-ին Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Արմեն Սարգսյանը, ստորագրել է հրամանագիր, որտեղ նշված է, որ Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ է նշանակվում՝ Մհեր Մարգարյանը։ Նա նախկինում գործել է, որպես ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ՝ Զոհրաբ Մնացականյանի տեղակալ։