Հայաստանի հավաքականը հաղթել է «Խաղաղության մարտիկ» ռազմական մրցույթում
Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ: Կարդալ ավելին