Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Կիպրոս: Հունիսի 3-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս՝ մասնակցելու ԱԳ նախարարների մակարդակով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությանը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ նաև Կիպրոսի բարձրաստիճան պաշտոնյաների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: