ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարության արդյունքներով

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարության արդյունքներով ▪️Հարց. Պարո՛ն նախարար, կխնդրեմ ամփոփեք՝ ինչ օրակարգով եք ժամանել Մոսկվա և ինչ արդյունքներով ենք վերադառնում ռեկորդային տևողությամբ այս բանակցություններից հետո: ▪️Զոհրաբ Մնացականյան. Այո, բավական բարդ գործընթաց էր։ Մեզ համար, իհարկե, առաջնային խնդիրները վերաբերում էին հետևյալին. կարողանալ հասնել մի իրավիճակի, որում կարողանանք վերջ դնել այս ագրեսիային։ Եվ հասկանում եք, որ ագրեսիան այս պարագայում ընթանում էր առանձնահատուկ իրավիճակում, երբ Ադրբեջանի գործողությունները համալրված էին Թուրքիայի բավական բաց և ուժգին աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ։ Փաստորեն, Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցները կռվում էին բավական յուրահատուկ պայմաններում այս իրավիճակում, երբ բացի Ադրբեջանից կար նման ուժգին հարձակում՝ այդ ուժերի ներգրավմամբ։ Իրավիճակը տարածաշրջանում մնում է բավական փխրուն։ Մեզ անհրաժեշտ է հասնել կրակի դադարի, որովհետև սա ուղղակի և՛ տարածաշրջանի համար, և՛ Լեռնային Ղարաբաղի համար, առաջին հերթին, դարձել էր բավական լուրջ մարտահրավեր։ Եվ առանց այս իրավիճակին ավարտ դնելու, վերջնակետ դնելու որևէ առաջընթացի մասին խոսելն, իհարկե, անհնար կլինի։ Ինչը բավական երկար բանակցությունների ընթացքում մենք կարողացանք արձանագրել, այն է, որ մեզ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել այս վայրագությունը, այս պատերազմական գործողությունները, ամրագրել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին, և նաև վերահաստատել, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է միակ ձևաչափը, միջազգայնորեն ճանաչված ձևաչափը բանակցությունների և խաղաղ գործընթացի համար։ Եվ որևէ այլ ուժ, մասնավորապես Թուրքիան, այդ առումով որևէ դերակատարություն չի կարող ունենալ։ Այժմ առաջին խնդիրը ուղղակի այս ճգնաժամն ավարտին հասցնելն է։ Այստեղ դուք գիտեք, որ նշանակություն ուներ համանախագահության դերակատարությունը. հենց առաջին օրվանից բավական մեծ նշանակություն ունեին համանախագահ երկրները: Ծանոթ եք համանախագահ երկրների նախագահների մակարդակով հայտարարությանը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների հայտարարություններին, նախագահների առանձին այն քայլերին, գործողություններին, որ իրենք կատարում էին: Այդ առումով մեծ է և՛ Ֆրանսիայի նախագահի դերակատարությունը, և՛ Միացյալ Նահանգների կողմիցհայտարարությունը թե՛ նախագահի, թե՛ պետքարտուղարի մակարդակով։ Սա շատ էական էր՝ մտահոգության խորությունը, իրավիճակի լրջությունը և ներգրավվածությունն ի ցույց դնելու առումով։ Բայց նաև ուզում եմ առանձնահատուկ ընդգծել այն դերակատարությունը, որ Ռուսաստանի Դաշնությունը ստանձնեց և ՌԴ նախագահն անձամբ իր ներուժը ներդրեց սրա մեջ, ինչպես և մյուսները։ Մենք այսօր հավաքվել էինք, որպեսզի փորձեինք իրական գործնական արդյունք ստանալ այն երկխոսությունից, որ տեղի էր ունենում Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև՝ առանձին-առանձին։ Եվ մեր հանձնարարությունն էր, բնականաբար, հասնել դրա իրականացմանը։ Ես հուսով եմ, որ մենք կկարողանանք վաղը ժամը 12-ից հետո կանգնեցնել այս իրապես շատ լուրջ մարտահրավերը, շատ լուրջ իրավիճակը, որը սպառնում է մեր հայրենակիցներին։ Այս ամենը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ֆիզիկական անվտանգության մեր մտահոգություններն ամբողջովին արդարացված են, և դրանք անմիջապես գոյություն ունեն: Խաղաղ բանակցությունների գործընթացում մեզ համար առաջնայինը եղել և մնում է մեր հայրենակիցների անվտանգության գերակայությունը, և մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի իրենց ինքնորոշման իրավունքի արտահայտման ճանաչումը և իրականացումը, որը կբերի Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների՝ այդ կարևոր նպատակին հասնելուն, որը ամրագրում է իրենց ինքնորոշման իրավունքը, ամրագրում է այդ իրողությունը, որ նրանք պետք է ապրեն ազատ և որոշեն իրենց կյանքը, ճակատագիրը այդ կարգավիճակում որպես մի միավոր, որը ճանաչված լինի բոլորի կողմից այն բոլոր առումներով, որպես անկախ պետություն։ ▪️Հարց. Հումանիտար հրադադարի մեկնարկի մասին օր և ժամ ասվեց, բայց չասվեց շարունակության մասին։ ▪️Զոհրաբ Մնացականյան. Դա առաջին քայլն է։ Կարմիր խաչի միջոցով անհրաժեշտ է լինելու իրականացնել որոշ գործողություններ հումանիտար բնույթի հարցերը լուծելու համար։ Մյուսը կարևորագույն խնդիրը, որը բխում է մեր այս համաձայնությունից, կրակի դադարի ամրագրումն է, այն մեխանիզմների ամրագրումը, որոնք ապահովում, ամրապնդում են կրակի դադարը, ամրապնդում են այս գործողությունների վերսկսման բացառումը։ Ռուսաստանի Դաշնությունը և համանախագահ երկրները ունեն կարևոր գործառույթ իրականացնելու: Մեր համաձայնեցրած տեքսից կնկատեք, որ դրանք մեկը մյուսից բխող քայլեր են՝ առաջին, երկրորդ, երրորդ, որոնք ենթադրում են իրավիճակի կայունացում, տարածաշրջանում կայունության վերականգնում, Արցախում մեր հայրենակիցների անվտանգության համակարգի վերականգնում և ամրապնդում և խաղաղ գործընթացի շարունակություն, որը, բնականաբար, մեզ համար եղել է առաջնային նպատակ։

ՊԲ֊ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Կարդալ ավելին

ՊԲ֊ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Կարդալ ավելին

Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հրավիրել է Մոսկվա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Պուտինը Ալիևի ու Փաշինյանի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ղարաբաղում կրակը պետք է դադարեցվի՝ գերիների և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով: ՌԴ ղեկավարը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հոկտեմբերի 9-ին հրավիրել է ՌԴ՝ Ղարաբաղի հարցով խորհրդակցության։

Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը

Ժնևի քաղաքային խորհուրդը դատապարտել է 2020 թվականի հուլիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմական ուժերի կողմից հարձակումը Կարդալ ավելին

Վաղը Ժնևում ԼՂ-ում տիրող իրավիճակին նվիրված բանակցություններ կկայանան

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանն այսօր հայտարարել է, որ վաղը Ժնևում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին նվիրված բանակցություններ կկայանան, որոնց մասնակցելու են Կարդալ ավելին

«Ես ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը»․ Մարտին Սոննենբորն

Մարտին Սոննենբորն, Եվրոպական խորհրդարանի անկուսակցական պատգամավոր (Գերմանիա): «Ես ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը»։ Կարդալ ավելին

ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի․ Հայկո Մաաս

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը չի բացառում, որ Եվրամիությունը կարող է Ադրբեջանի վրա ճնշում գործադրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հասնելու նպատակով: Կարդալ ավելին

«Վիրավորումների ճնշող մեծամասնությունն ականապայթյունային են». Արսեն Թորոսյան

«Այս պատերազմին վիրավորումների ճնշող մեծամասնությունը, կարելի է ասել՝ 100 տոկոսին ձգտող, Կարդալ ավելին

ԱՀ ԱԺ հայտարարությունը Հանրապետության միջազգային ճանաչման մասին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին․ Կարդալ ավելին