ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի․ Հայկո Մաաս

Հայկո Մաաս

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը չի բացառում, որ Եվրամիությունը կարող է Ադրբեջանի վրա ճնշում գործադրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հասնելու նպատակով: Նա այդ մասին խոսել է Բունդեսթագում ելույթի ժամանակ։

Մաասի խոսքով` Հայաստանը հստակ ցույց է տվել, որ սկզբունքորեն կողմ է հրադադարի։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆրանսպրեսին» տված հարցազրույցում ասել էր, որ հակամարտությունները պետք է լուծվեն փոխզիջումների հիման վրա: Նրա խոսքով` Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ

«Այս պահին մենք սպասում ենք, որ ադրբեջանական կողմը, ինչպես Հայաստանը, հրադադարին համաձայնելու սկզբունքային պատրաստակամություն կհայտնի։ Եթե այդ կողմը պատրաստ չէ դրան, ես կարծում եմ, որ ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի նրա վրա», — հայտարարել է Մաասը։

Նա հավելել է, որ այսօր երեկոյան խոսելու է ադրբեջանցի գործընկերոջ հետ, և այդ հարցն օրակարգում է:

«Եթե մենք հայտնվենք մի իրավիճակում, երբ մի կողմը պատրաստ է հրադադարի, իսկ մյուսը` ոչ, ԵՄ — ում, իհարկե, պետք է քննարկենք ադրբեջանական կողմի վրա ճնշման հետագա ավելացումը», — նշել է նա:

Բացի այդ, Մաասը հայտարարել է, որ քննարկումներ են ընթանում այլ երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանն ու Թուրքիան, որոնք ավելի մեծ ազդեցություն ունեն հակամարտության կողմերի վրա:

Ինչ վերաբերում է հակամարտության լուծման ձևաչափին, նախարարը նշել է, որ Թուրքիան ինքն է համարում, որ Մինսկի խումբը չի համապատասխանում այդ ձևաչափին։

«Այս պահին Մինսկի խումբն այն ձևաչափը չէ, որը լրջորեն քննարկվում է», — ասել է արտգործնախարարը:

Դիտումների քանակը: 4482
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին