ԵԽԽՎ-ի նոր բանաձևը ընդեմ Ադրբեջանի․ Տեսանյութ

Document_Signing_Ceremony_between_Azerbaijan_and_the_European_Union_took_place

2019 թվականի հունվարի 17-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունվել է նոր բանաձև ընդեմ Ադրբեջանի, որը մասնավորապես վերաբերվում է քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովին։ Փաստաթուղթը կազմված է 13 կետից, որոնք քննադատում են հակակորուպցիոն ակտիվիստ Մեհման Հուսեյնովի ձերբակալությունը։ Ըստ ընդունված բանաձևի, Ադրբեջանից պահանջում են Հուսեյնովի անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև պահանջում են, որ ադրբեջանական իշխանությունը անվերապահորեն ազատի Մ․ Հուսեյնովին բոլոր մեղադրանքներից, ապահովի անհրաժեշտ բոլոր բժշկական հետազոտություններով և կանոնավոր շփումը ընտանիքի անդամների հետ։

Հաջորդ դրույթը վերաբերվում է ադրբեջանական իշխանության կողմից ձերբակալված քաղբանտարկյալներին, որտեղ մասնավորապես նշվում է, որ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Արդեն որպես կանոն կետերից մի քանիսը վերաբերվում են ԶԼՄ-ների, դատական մարմիների ազատ գործունեությանը, կոչ անելով Ադրբեջանին ապահովել նրանց անկախ գործունեության ծավալումը, ինչպես նաև ապահովել խոսքի ազատությունը, հիշեցնելով որ Ադրբեջանը ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, կոչ անելով հարգել և կիրառել մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները։ Ըստ ընդունված բանաձևի Եվրախորհրդարանը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ-ի որոշ անդամ երկրների որոշումների վրա անօրեն ազդեցություն գործելու փորձերի վերաբերյալ։ Վերջում ընդգծվում է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև նոր համաձայնագրի կարևորությունը՝ ժողովրդավարական բարեփոխումները, օրենքի գերակայությունը, լավ կառավարումը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումը պետք է լինեն նոր պայմանագրի հիմքում, հավելելով, որ համաձայնագրի կնքման մասին որոշում կայացնելուց առաջ այն կքննարկվի բանակցային գործընթացի շրջանակներում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը կանգնած է լուրջ խնդիրների առաջ մարդու իրավունքների, ԶԼՄ-ների ազատության սահմանափակման հետ կապված։ Դա հասկանալու համար բավական է միայն հետադարձ հայացք նետել դեպի 2014 թվականը, որը հայտնի է Ադրբեջանում քաղբանտարկյալների թվի աճով, լրատվական աղբյուրների փակմամբ։ Հավելենք, որ քաղբանտարկյալների մեծ մասին մեղադրանք է ներկայացվում պետական դավաճանության մասով, որոշներին մեղադրելով նաև Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեջ։

 

Դիտումների քանակը: 4966
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին