Ծնվել են Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի երկվորյակ եղբայրները

Безымянный

Հունվարի 17-ին, Արթիկի (Շիրակի մարզ) ծննդատանը, ծնվել են 2017 թ. մայիսի 20-ին Թալիշում (Արցախ) զոհված Կարեն Դանիելյանի երկվորյակ եղբայրները:

Այս ուրախ լուրի մասին հայտնի դարձավ Արթիկի ծննդատան մամլո ծառայության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունից:

Կարեն Դանիելյանի եւ նորածին երկվորյակների 40-ամյա մայրը Թինա Թորոսյանը տարերքի մեջ է։

“Թող Աստված օրհնի, որ մանուկները մեծանան և դառնան տղամարդ, ու ծառայեն հայրենիքին, բայց վերադառնան առողջ իրենց ծնողներին: Առաջին լույս աշխարհ եկող մանկան անունը մոր ցանկությամբ կոչեցին Կարեն՝ ի պատիվ եղբորը, իսկ երկրորդին՝ Նարեկ: Լիահույս ենք, որ նա էլ կփոխարինի Կարենին: Փառք ու պատիվ Կարենի հիշատակին: Թող լույս իջնի գերեզմանին և աչքը լույս լինի, որ երկու եղբայր ունեցավ: Առողջություն ծնողներին և երկվորյակ եղբայրներին”, — նշված է հաղորդագրության մեջ:

 

Ծնվել են Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի երկվորյակ եղբայրները Ծնվել են Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի երկվորյակ եղբայրները Ծնվել են Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի երկվորյակ եղբայրները Ծնվել են Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի երկվորյակ եղբայրները

 

Դիտումների քանակը: 5322
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին