Ադրբեջանում եղանակի փոփոխությունը լուրջ վնաս է հասցրել որոշ խոշոր ենթակառուցվածքների, ինչպես նաև չեղարկվել են որոշ միջոցառումներ։ Ինչպես հայտնում է SOCAR ընկերությունը եղանակի վարթարացման պատճառով հունվարի 16-ին տարհանվել են նավթային արդյունաբերության 2500-ից ավելի աշխատակիցներ, որի արդյունքում ժամանակավորապես կանգնեցվել են նավթահանման օդային աշխատանքները, ինչպես նաև կանգնեցվել է Բաքվի նավահանգստի աշխատանքները, հիմնականում վրացական տերմինալում, այս մասին հայտնել է ռեփորթ ազ-ը։
Հավելենք, որ եղանակային վատ պայմաների պատճառով չեղարկվել են որոշ միջոցառումներ, այդ թվում նաև սպորտային, որոնցից ամենախոշորը Բաքվում կայանալիք շախմատի միջազգային մրցաշարն էր երիտասարդների շրջանում։
Թողնել պատասխան