Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը բացասական ազդեցություն կունենա հայ–իսրայելական հարաբերությունների վրա։
Կարդալ ավելին
Այսօր ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված 2 հայ զինծառայողների մասունքները դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննությունների կենթարկվեն անձանց ինքնությունը պարզելու համար։
Կարդալ ավելին
ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործադիրի հաստատմանը ներկայացրեց «ՀՀ-ի և Եվրոպական հանձնաժողովի միջև պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր ՀՀ-ի համար» ֆինանսավորման համաձայնագիրը և այն հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:
Գրիգորյանի հավաստմամբ՝ 2024 թվականի առաջին եռամսյակում ստորագրված 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ այս ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ սոցիալ-տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես՝ նպաստել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնահերթ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների հասցեագրմանը, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ներառմանը:
«Ծրագրի շրջանակում նախատեսվում է միանվագ բազմանպատակ դրամական օգնության տրամադրում, աջակցություն ժամանակավոր կացարանների կարիքների և կոմունալ ծախսերի ուղղությամբ, աջակցություն կանանց և խոցելի խմբերին, ինչպես նաև հյուրընկալող համայնքների սոցիալ-տնտեսական վերականգնում»,- նշեց Գրիգորյանը:
Փոխվարչապետը նաև տեղեկացրեց, որ օրակարգում հաստատվել է նաև չզեկուցվող մի հարց, այն է՝ հավանություն տալ ԵՄ-ի հետ ստորագրված բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք տեխնիկական աջակցության դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագրի հաստատմանը, որի շրջանակում Եվրամիությունը կհատկացնի ևս 3 մլն եվրո:
«Այս ծրագիրը ևս նպատակ ունի աջակցելու Կառավարությանն առավել լայն բարեփոխումների գործընթացում, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ-տնտեսական ներառման, մասնավորապես՝ առողջապահության, սոցիալական պաշտպանության և զբաղվածության ռազմավարությունների կիրարկման հարցում»,- ասաց նա` պարզաբանելով՝ 15 միլիոնն անհատույց բյուջետային աջակցություն է, իսկ 3 միլիոնը՝ աջակցության ծրագրերի իրականացման ֆինասավորմանն աջակցելու նպատակով:
«15 միլիոնը բյուջետային աջակցությամբ փոխանցվելու է պետական բյուջե, իսկ 3 միլիոնը՝ ըստ օպերատորների»,- շեշտեց Գրիգորյանը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական և հարատև խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանն Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջների դադարեցումն է»։
Կարդալ ավելին
Պաշտոնական Երևանը և ֆրանսիական KNDS ռազմարդյունաբերական ընկերությունը «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։
Կարդալ ավելին
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Կարդալ ավելին
Դիլիջանում 32-ամյա տղամարդը սպանել է իր կնոջ քրոջը, այնուհետև ինքնասպան եղել։
Կարդալ ավելին
Այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք։
Կարդալ ավելին
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղ ձգտումներին։
Կարդալ ավելին