Human Rights Watch-ն անդրադարձել է հայ գերիների փաստին

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Human Rights Watch-ը հրապարակել է զեկույց ու արձանագրել, որ ադրբեջանական ուժերը գերեվարել են բազմաթիվ էթնիկ հայ զինվորականների: Ըստ զեկույցի՝ հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման: Կարդալ ավելին

Էլեկտրոնային օրագրի գրանցում

Վերջին շրջանում կայքի խմբագրությունը բազմաթիվ հարցեր է ստացել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից ստեղծվել է էլեկտրոնային օրագրի հետ ծագած հարցերի շուրջ։ Հաշվի առնելով բոլոր տրված հարցերը ներկայացնում ենք էլեկտրոնային օրագրի գրանցման համառոտ ուղեցույց` ըստ քայլերի․ Կարդալ ավելին

ՌԴ դեսպանատունը անհետ կորածների հարցով դիմումների վերաբերյալ հայտարարություն է տարածել

Արցախյան պատերազմի ընթացքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների մարմինները հարազատներին փոխանցելու վերաբերյալ բազմաթիվ դիմումներին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը արձագանքել է։ Կարդալ ավելին

Արմեն Սարգսյանն ռազմագերիների և պատանդների հարցով դիմել է Պուտինին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Կարդալ ավելին

Արման Թաթոյանի անդրադարձը սոցցանցերում արցախցիների հասցեին հնչեցրած վիրավորանքներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է սոցիալական ցանցերում արցախցիների հասցեին հնչեցրած վիրավորանքներին։ Կարդալ ավելին

Դեկտեմբերի 1-ից կվերսկսվեն զինծառայողների արձակուրդները․ Վաղարշակ Հարությունյան

Նոյեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Պաշտպանության բանակում ծառայող պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողների և հարազատների հետ։ Կարդալ ավելին

Բագրատաշենի և Գոգավանի անցակետերում վերականգնվում է բնականոն աշխատանքը

Բագրատաշենի և Գոգավանի անցակետերում դեկտեմբերի 1-ից վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը։ Կարդալ ավելին

Կայացել է Արա Այվազյան Մասիս Մայիլյան հանդիպումը

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Կողմերը մտքեր փոխանակեցին Արցախում ստեղծված իրավիճակի, հրադադարի հաստատման, Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման հարցերի և Արցախում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: Կարդալ ավելին

Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն

Հանրապետության​ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին ​մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։ ​ Կարդալ ավելին

Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմում է միջազգային հանրությանը և վճռականորեն հրավիրում է հատկապես մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների ուշադրությունն այն հիմնախնդրի վրա, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողությունների առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և դիերի փոխանակման գործընթացները: Կարդալ ավելին