Բագրատաշենի և Գոգավանի անցակետերում վերականգնվում է բնականոն աշխատանքը

ՊԵԿ

Բագրատաշենի և Գոգավանի անցակետերում դեկտեմբերի 1-ից վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը։ Այդ մասին հաղորդում է ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից Բագրատաշենի մաքսակետն անցնում է բնականոն աշխատանքի և վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը տվյալ անցակետով։

Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ դեկտեմբերի 1-ից վերականգնվում է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Հիշեցնենք, որ այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական կողմում ճանապարհների վերանորոգման նպատակով։

Դիտումների քանակը: 4283
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին