Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակին ու արժանապատվությանը նվիրված առցանց միջոցառում ՄԱԿ-ում

Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպեց «Զանգվածային լրատվամիջոցները ցեղասպանության կանխարգելման գործում. թվային դարաշրջանի խոստումը և վտանգները» խորագրով առցանց քննարկում՝ նվիրված մամուլի դերին զանգվածային ոճրագործությունների ռիսկերի բացահայտման և ցեղասպանության կանխարգելման գործում։ Կարդալ ավելին

Հայաստանը ունի ՄԱԿ-ի նոր ներկայացուցիչ

Այսօր, օգոստոսի 13-ին Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Արմեն Սարգսյանը, ստորագրել է հրամանագիր, որտեղ նշված է, որ Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ է նշանակվում՝ Մհեր Մարգարյանը։ Նա նախկինում գործել է, որպես ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ՝ Զոհրաբ Մնացականյանի տեղակալ։