Կիպրոսից հումանիտար օգնության ինքնաթիռը ժամանել է Հայաստան

Կիպրոսի փոքրաթիվ հայկական համայնքից այսօր Հայաստան հասավ հումանիտար օգնության ինքնաթիռ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջից տեղեկացրել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ «Կիպրահայ համայնքն ակտիվ և կազմակերպված է ինչպես ֆինանսական, այնպես էլ նյութական և քաղաքական աջակցության տեսանկյունից»,– գրված է հաղորդագրության մեջ: Ուսումնասիրելով նկարները մենք տեսնում ենք, որ բոլոր արկղերի վրա գրված է. «Միասնաբար հաղթելու ենք»։