Յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի սկզբունքներից․ Վարդանյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

2023թ․-ի սեպտեմբերի 28-ից Բաքվի բանտում գտնվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Կարդալ ավելին

ԵՄ-ն արցախցիների համար ՀՀ-ին հատկացնում է 18 միլիոն եվրո

ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործադիրի հաստատմանը ներկայացրեց «ՀՀ-ի և Եվրոպական հանձնաժողովի միջև պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր ՀՀ-ի համար» ֆինանսավորման համաձայնագիրը և այն հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Գրիգորյանի հավաստմամբ՝ 2024 թվականի առաջին եռամսյակում ստորագրված 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ այս ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ սոցիալ-տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես՝ նպաստել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնահերթ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների հասցեագրմանը, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ներառմանը: «Ծրագրի շրջանակում նախատեսվում է միանվագ բազմանպատակ դրամական օգնության տրամադրում, աջակցություն ժամանակավոր կացարանների կարիքների և կոմունալ ծախսերի ուղղությամբ, աջակցություն կանանց և խոցելի խմբերին, ինչպես նաև հյուրընկալող համայնքների սոցիալ-տնտեսական վերականգնում»,- նշեց Գրիգորյանը: Փոխվարչապետը նաև տեղեկացրեց, որ օրակարգում հաստատվել է նաև չզեկուցվող մի հարց, այն է՝ հավանություն տալ ԵՄ-ի հետ ստորագրված բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք տեխնիկական աջակցության դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագրի հաստատմանը, որի շրջանակում Եվրամիությունը կհատկացնի ևս 3 մլն եվրո: «Այս ծրագիրը ևս նպատակ ունի աջակցելու Կառավարությանն առավել լայն բարեփոխումների գործընթացում, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ-տնտեսական ներառման, մասնավորապես՝ առողջապահության, սոցիալական պաշտպանության և զբաղվածության ռազմավարությունների կիրարկման հարցում»,- ասաց նա` պարզաբանելով՝ 15 միլիոնն անհատույց բյուջետային աջակցություն է, իսկ 3 միլիոնը՝ աջակցության ծրագրերի իրականացման ֆինասավորմանն աջակցելու նպատակով: «15 միլիոնը բյուջետային աջակցությամբ փոխանցվելու է պետական բյուջե, իսկ 3 միլիոնը՝ ըստ օպերատորների»,- շեշտեց Գրիգորյանը:

ՀՀ-ն ակնկալում է ՆԱՏՕ-ի աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Փաշինյան

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղ ձգտումներին։ Կարդալ ավելին

Բրիտանիան խոստացել է ՀՀ-ին պաշտպանել ՌԴ «սպառնալիքներից»

Մեծ Բրիտանիան ընդունում է Հայաստանի իշխանությունների որոշումը՝ սառեցնել անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և պատրաստ է Ռուսաստանից «սպառնալիքների» դեպքում աջակցություն ցուցաբերել։ Կարդալ ավելին

Հայաստանի Սահմանադրությունում փոփոխությունների դեպքում հնարավոր կլինի խաղաղության հասնել. Ալիև

Բաքվի և Երևանի միջև խաղաղության հնարավոր կլինի հասնել, եթե Հայաստանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ։ Կարդալ ավելին

Արցախի պետական կարգի լուծարումն անխուսափելի էր. Փաշինյան

«ՀՀ իշխանությունը ստանձնելու պահին մենք ԼՂ խնդրի համազգային էմոցիոնալ ընկալման կրողն էինք: Երբ մենք դարձանք ինֆորմացիայի կրող, տեսանք, որ ինֆորմացիայի էմոցիոնալ ընկալման և իրականության մեջ հսկայական ճեղք կա»: Կարդալ ավելին

Ադրբեջանը հայտնել է 32 ռազմագերիներ վերադարձնելու մասին

Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ ռազմագերիների, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի։ Կարդալ ավելին

Փաշինյանը ծանոթ է եղել ԱՀ ԱԽ հայտարարության տեքստին.ԻՇԽԱՆՅԱՆ

Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը yerkir.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել` առանց հստակեցնելու հանաձայն է եղել այդ տեքստին, թե` ոչ: Կարդալ ավելին

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կարդալ ավելին

Ալիևը ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամություն է հայտնել

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի վերաբերյալ: Կարդալ ավելին