Այսօր Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն (համայնքի ղեկավարի), Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա (ավագանու անդամների) համայնքներում և Շահումյանի շրջանի Ակնաբերդ (ավագանու անդամների) համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների արահերթ ընտրություններ են անցկացվում։
ԿԸՀ-ի փոխանցմամբ Արցախի Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներ ժամը 8:00-ին բացվել են բոլոր 6 ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսվել է:  Աղբյուրը հղում կատարելով ոստիկանության հաղորդած տվյալների՝ նշում է, որ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված են 2549 ընտրող:
Ժամը 11.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 313 ընտրող կամ ընտրողների 12.27%:
Մասնակիցների թիվն` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.
Մարտունու շրջան  Բերդաշեն– 1052 ընտրողներից 139 կամ 13.21%  Նորշեն – 252 ընտրողներից 26 կամ 10.32%  Ծովատեղ  – 97 ընտրողներից 9 կամ 9.28%  Սոս– 756 ընտրողներից 111 կամ 14.68%  Վարանդա– 71 ընտրողներից 3 կամ 4.23%  Շահումյանի շրջան  Ակնաբերդ– 322 ընտրողներից 25 կամ 7.76%