ԱՀ մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն (համայնքի ղեկավարի), Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա (ավագանու անդամների) համայնքներում և Շահումյանի շրջանի Ակնաբերդ (ավագանու անդամների) համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների արահերթ ընտրություններ են անցկացվում։

ԿԸՀ-ի փոխանցմամբ Արցախի Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներ ժամը 8:00-ին բացվել են բոլոր 6 ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսվել է:

Աղբյուրը հղում կատարելով ոստիկանության հաղորդած տվյալների՝ նշում է, որ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված են 2549 ընտրող:

Ժամը 11.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 313 ընտրող կամ ընտրողների 12.27%:

Մասնակիցների թիվն` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.

Մարտունու շրջան

Բերդաշեն– 1052 ընտրողներից 139 կամ 13.21%

Նորշեն – 252 ընտրողներից 26 կամ 10.32%

Ծովատեղ  – 97 ընտրողներից 9 կամ 9.28%

Սոս– 756 ընտրողներից 111 կամ 14.68%

Վարանդա– 71 ընտրողներից 3 կամ 4.23%

Շահումյանի շրջան

Ակնաբերդ– 322 ընտրողներից 25 կամ 7.76%

Դիտումների քանակը: 3932
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին