Արցախի ոստիկանությունը հայտնում է 3 մահերի մասին

Մահ

Այսօր Արցախի Հանրապետության ոստիկանությունը հաղորդում է տարածել երեք մահերի մասին։ Մահացածները միջին տարիքի քաղաքացիներ են։

Ապրիլի 8-ին ԱՀ ոստիկանությունը Մարտունու բուժմիավորումից հաղորդում է ստացել, որ ժամը 10:30-ին Բերդաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող «Վադայոմ» կոչվող տեղամասում հայտնաբերել է Մարտունի քաղաքի բնակիչ Յ.Հ.-ի (ծնված 1971թ.) դին, իսկ նույն օրը ժամը 20:15-ին սրտամկանի սուր ինֆարկտ հարցականով իրենց մոտ է ընդունվել Խնուշինակ համայնքի բնակիչ Է. Շ.-ն (ծնված 1976թ.), ով 20:30-ին հանկարծամահ է եղել։

Բացի այդ հաղորդագրությունում ասվում է նաև, որ ապրիլի 6-ին Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդվել է, որ ժամը 12:30-ի սահմաններում «Հայկազով» կոչվող տեղամասում տեղակայված ամառանոցի հողամասում հայտնաբերվել է Այգեստան համայնքի բնակիչ Ա.Ջ.-ի (ծնված 1986թ.) դիակը։

Ոստիկանությունը հայտնում է, որ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դիտումների քանակը: 5058
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին