Անհապաղ զինենք սահմանամերձ բնակչությանը. Սասուն Բարսեղյան

20210223_132810

Ասկերանի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է զինել սահմանամերձ բնակչությանը` իր խոսքը հիմնավորելով հետևյալ կերպ.

«Գարնանամուտի հետ կապված (ժողորդի լեզվով՝ ծմակնեն կնանչիլուն նհետ)…
Թշնամու կողմից ներթափանցման,
սրացումների, բախումների, առեւանգումների հնարավոր փորձերի կանխման, քաղաքացիների անվտանգության, ներքին ինքնավստահության ապահովման նպատակով»։

Բարսեղյանը իր գրառմամբ առաջարկում է հետևել ՀՀ իշխանությունների մտադրությանը` նշելով, որ այն վերջին 5 ամիսների կտրվածքով միակ ճիշտ քայլն է, փոխել «Զենքի մասին» ԱՀ օրենքի համապատասխան դրույքներն ու անհապաղ զինել սահմանամերձ բնակչությանը։

«Վերոնշված գործընթացներն իրակացնել հստակ, կանոնակարգված ձեւով, բացառելով քրեածին, ոչ ադեկվատ տարրերին զինելը։
Ինչպես նաեւ մշակել գործուն մեխանիզմեր, զենքի պահպանման, օգտագործման հետ կապված», — նշել է Բարսեղյանը։

Նա առաջարկում է նաև ուսումնասիրել Իսրայելի փորձը։ Իր խոսքը նա ամփոփել է հետևյալ կերպ.

«Քանի չեմ մոռացել՝ շնորհավորանքներս արական սեռի՝ պատահմամբ ողջ մնացած ԻՍԿԱԿԱՆ ներկայացուցիչներին…»:

Հիշեցնենք, որ Սասուն Բարսեղյանն իր պաշտոնից հրաժարվել է սույն թվականի փետրվարի 10-ին։

Դիտումների քանակը: 4455
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին