Թուրքիայում ռազմածովային զորավարժություն է մեկնարկվելու

dzkk_m_terek_tatbikatlar_amfibi_tatbikatlar_281

Փետրվարի 25-ին Թուրքիան Միջերկրական և  Էգեյան ծովերի թուրքական ջրերում մեկնարկելու է լայնամասշտաբ ռազմածովային «Mavi vatan-2021» անվամբ զորավարժություն, որին մասնակցելու է 82 ռազմանավ, ծովային 5 պարեկային ինքնաթիռ, 12 ծովային ուղղաթիռ, ԱԹՍ-ներ, ռազմածովային ուժերի ամֆիբիա («երկկենցաղ») ծովային հետևակի բրիգադ և հատուկ ջոկատայիններ։ Իսկ ցամաքային ուժերից կմասնակցեն ընդհանուր նշանակության և հարձակողական ուղղաթիռներ, օդուժից՝ F-16, F-4 և հետախուզական արբանյակային ինքնաթիռներ: Զորավարժությունը կավարտվի սույն թվականի մարտի 7-ին:

Զորավարժությանը կմասնակցեն նաև Թուրքիայի ժանդարմերիայի որոնողափրկարարական ջոկատները և առափնյա ավտանգության 87 նավ,  27 ինքնաթիռ ու 20 ուղղաթիռ:

Համաձայն պաշտոնական տեղեկությունների զորավարժության նպատակն է գնահատել ռազմածովային ուժերին կից շտաբերի, ստորաբաժանումների և նավերի պատրաստվածությունը, փորձել այլ ուժերի հետ համագործակցության ընթացակարգերը, զարգացնել փոխօգնության կարողությունները և բարձրացնել մասնակից օղակների պատրաստվածության մակարդակը:

Դիտումների քանակը: 4242
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին