Արծրուն Հովհաննիսյանը Ադրբեջանի կորուստների մասին

Արծրուն

Ադրբեջանը շարունակում է կորուստներ կրել։ Այսօր ժամը 21-ի դրությամբ հակառակորդն ունի 540 սպանված, 700 վիրավոր ունի, կորցրել է 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ (որոնց մեծ մասը խոցվել են ոչ օդում), 3 ուղղաթիռ և 6 ԱԹՍ։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր Հադրութին ու Ստեփանակերտին են երկուական անգամ հարվածել։ Տուժել են մեծ թվով խաղաղ բնակիչներ, շինություններ»,–ասաց Հովհաննիսյանը։

Նա հայտնեց նաև, որ հակառակորդը փորձում է հարձակողական գործողություններ կատարել։ Իսկ ՀՀ ԶՈւ–ի քայլերը հիմնականում պաշտպանողական են, սակայն որոշ տեղերում այլ բնույթ են կրում։

Դիտումների քանակը: 4001
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին