Կարեն Ջալավյանը՝ «Արցախի հերոս»

Կարեն Ջալավյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 2-ին երկրի բարձրագույն «Արցախի հերոս» կոչում է շնորհել «Եղնիկներ» զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանին։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի ֆեյսբուքյան էջից։

Ջալավյանը մարտական գործողությունների ընթացքում կարողացել է գրավել անհրաժեշտ մարտավարական բարձրունքներ և հակառակորդին պատճառել է զգալի կորուստներ։

Հարությունյանը լուրը ռադիոկապով հաղորդել է նաև զինծառայողներին։

Դիտումների քանակը: 5238
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին