Կրակոցներ Մարտունիում. վնասվածքներ են ստացել 2 անձ

Մարտունի

2021թ. փետրվարի 14-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ԱՀ Մարտունի քաղաքի 1996թ. ծնված Ռ. Հ.-ն նույն քաղաքի Վ. Խաչատրյան փողոցում երկու և ավելի անձանց դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով՝ իր մոտ ապօրինի պահվող «АК-74» տեսակի ինքնաձիգով կրակոցներ է արձակել Մարտունի քաղաքի Վ. Խաչատրյան փողոցում տեղակայված հանրային սննդի կետի ուղղությամբ։ Այդ մասին հաղորդում է ԱՀ քնչական կոմիտեն։

Հրաձգության հետևանքով հանրային սննդի կետի դիմացի հատվածում գտնվող ԱՀ Մարտունի քաղաքի 1984թ. ծնված Գ. Հ.-ն և 1994թ. ծնված Մ. Ա.-ն մարմնի տարբեր մասերում ստացել են հրազենային-գնդակային մարմնական վնասվածքներ:
1996թ. ծնված Ռ.Հ.-ն ձերբակալված է:

«Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով և 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է քնչական կոմիտեն:

Դիտումների քանակը: 4277
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին