Դադիվանք են այցելել 15 հայ ուխտավոր

Դադիվանք

Կիրակի օրը տասնհինգ հայ ուխտավորներ այցելել են Դադիվանքի վանական համալիր։ Այդ մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Համաձայն հաղորդագրության ուխտավորների մուտքը համալիրի տարածք թույլատրվում է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Անվտանգության նկատառումներից ելնելով ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը տեղակայվել է ճարտարապետական համալիրի անմիջական հարևանությամբ:

«Դադիվանքը Հայ առաքելական եկեղեցու հնագույն քրիստոնեական վանքերից է և գտնվում է Քելբաջարի շրջանի տարածքում, որը եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակը: 4253
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին