Իրանի գործարարները հետաքրքվել են ՀՀ-ում ներդրումներ անելու հնարավորություններով

ԻԻՀ գործարար

Հայաստանում ներդրումներ իրականացնելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններով հետաքրքրված են ԻԻՀ Հյուսիսային Խորասան նահանգի առևտրի պալատի նախագահ Սայիդ Փուր Աբադիին և նահանգի մի շարք գործարարներ։ Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջից։
Հաղորդագրությունում նշվում է, որ նրանք հանդիպել են ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ։

Դեսպան Թումանյանը զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանի գործարար միջավայրի վիճակը և տնտեսության առանձնահատկությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին կազմակերպել Հյուսիային Խորասան նահանգի առևտրի պալատի և գործարար շրջանակների ներկայացուցիչների այցը Հայաստան:

Դիտումների քանակը: 4132
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին