Հայաստանյան բանկերը լքում են Արցախը?

Ամերիա

Համացանցում երկար շահարկումներից հետո կրկին բարձրացավ Ստեփանակերտում գործող հայաստանյան բանկային մասնաճյուղերի թեման։ Նախկինում շահարկվում էր, որ հայաստանյան մասնաճյուղերը կդադարեն իրենց գործունեությունն Արցախում։ Սակայն, հարցի պաշտոնական հերքում կամ հաստատում տեղի չունեցավ։ Եվ այսօր կրկին ահազանգում են Ստեփանակերտից, տեղեկացնելով, որ արդեն ապամոնտաժվում է Ստեփանակերտ քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում տեղակայված Ամերիաբանկ ՓԲԸ-ի մասնաճյուղի դիմամասը։

Ի դեպ, տեղեկացնենք, որ Ամերիաբանկ ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջում Արցախի մասնաճյուղը ներկայացված չէ։

Հայաստանյան բանկերը լքում են Արցախը?

Հիշեցնենք, որ Ստեփանակերտում Ամերիաբանկ ՓԲԸ-ի մասնաճյուղը գործում է 2008 թվականի նոյեմբերի 8-ից։

Դիտումների քանակը: 4863
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին