Ադրբեջանցիները կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ

Մարտի 26-ին ժամը 10:10-ի սահմաններում Արցախի օկուպացված հատվածներից թշնամին հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել Կարդալ ավելին

ԱՀ մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն (համայնքի ղեկավարի), Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա (ավագանու անդամների) համայնքներում և Շահումյանի շրջանի Ակնաբերդ (ավագանու անդամների) համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների արահերթ ընտրություններ են անցկացվում։ ԿԸՀ-ի փոխանցմամբ Արցախի Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներ ժամը 8:00-ին բացվել են բոլոր 6 ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսվել է: Աղբյուրը հղում կատարելով ոստիկանության հաղորդած տվյալների՝ նշում է, որ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված են 2549 ընտրող: Ժամը 11.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 313 ընտրող կամ ընտրողների 12.27%: Մասնակիցների թիվն` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է. Մարտունու շրջան Բերդաշեն– 1052 ընտրողներից 139 կամ 13.21% Նորշեն – 252 ընտրողներից 26 կամ 10.32% Ծովատեղ  – 97 ընտրողներից 9 կամ 9.28% Սոս– 756 ընտրողներից 111 կամ 14.68% Վարանդա– 71 ընտրողներից 3 կամ 4.23% Շահումյանի շրջան Ակնաբերդ– 322 ընտրողներից 25 կամ 7.76%

Ադրբեջանական կողմը պարբերաբար դիմում է սադրանքների. ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանական կողմը մայիսի 17-ին կրակ է բացել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում ինժեներական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ։ Կարդալ ավելին

ՃՏՊ՝ մահվան ելքով

Մարտի 11-ի լույս գիշերը` ժամը 00:30-ին, ոստիկանության Կարմիր Շուկայի բաժանմունքից հաղորդում է ստացվել Սոս-Մաճկալաշեն ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Կարդալ ավելին