Ադրբեջանցիները կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ

Մարտի 26-ին ժամը 10:10-ի սահմաններում Արցախի օկուպացված հատվածներից թշնամին հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել Սոս գյուղի բնակիչներ՝ Ռազմիկ Հարությունյանի և Երվանդ Բալայանի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Նշված անձինք գյուղի վարչական տարածքի «Խզազեն տակ» կոչվող տեղամասի խաղողի այգում էտման և մաքրման աշխատանքներ էին կատարում։

Նշվում է նաև, որ նույն օրը` ժամը 11:05-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ՝ Վովա Խաչատրյանը և Ռուբեն Ալավերդյանը նույն գյուղի վարչական տարածքում գտնվող «Շեխերի երես» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանցի զինծառայողների կրակոցների թիրախում։

«Հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակոցներ են արձակվել Արցախի քաղաքացիների ուղղությամբ։

Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Սակայն, հերթական անգամ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները»,- նշում է աղբյուրը` հավելելով, որ միջադեպի մասին ռուսական խաղաղապահ զորակազմին հաղորդում է տրվել։

Դիտումների քանակը: 3820
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին