Թաղավարդի օկուպացված հատվածում ականի վրա կրկին ադրբեջանցի է պայթել

Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի օկուպացված հատվածում ականի վրա կրկին ադրբեջանցի է պայթել։ Այդ մասին հայտնում են Ադրբեջանի ականազերծման գործակալությունից (ANAMA)։

Աղբյուրի համաձայն՝ ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել Սաբիրաբադի շրջանի բնակիչ Ռասիմ Քերիմզադեն (ծնված 2002թ.):

Պաշտոնական Բաքուն հայտնել է, որ տուժածը Վարանդայից դեպի Շուշի տանող ճանապարհ կառուցող ընկերության աշխատակից է։

Պաշտոնական տվյալների համաձայն 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ականի պայթյունի 226 դեպք է գրանցվել, ինչի հետևանքով մահացել է 39 քաղաքացիական անձ և զինծառայող:

Դիտումների քանակը: 3979
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին