Ադրբեջանական կողմը կրայել է Շոշի և Թաղավարդի ուղղությամբ

Շոշ

Ադրբեջանական ստորաբաժանումները դարձյալ խախտել են հրադադարը Շոշի և Թաղավարդի ուղղությամբ՝ անկանոն կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից` հերքելով ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը։

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի` ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 20-ին և 21-ին կրակ են բացել Շոշ և Թաղավարդ գյուղերի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ շարադրված փաստերն ամբողջովին կեղծ են»,–ասվում է ԱՀ ՊԲ հաղորդագրության մեջ` հավելելով, որ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման փաստի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Համաձայն աղբյուրի կրակոցների հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան:

Դիտումների քանակը: 4348
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին