Հետախուզվում են Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը

Քոչարյան և Սարգսյան

Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդեպ հետախուզում է հայտարարվել։ Այդ մասի APA գործակալության հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևը։

Վերջինս պնդում է, որ Քոչարյանն ու Սարգսյանը հետախուզվում են 1988 թվականից ծավալած գործունեության համար։

«1988 թվականի փետրվարից վերոնշյալ անձինք հայերի և ադրբեջանցիների միջև ազգային թշնամանք և ատելություն սերմանելու նպատակով [խմբ. Ստեփանակերտ] քաղաքի կազմակերպություններում և գերատեսչություններում հայազգի աշխատակիցների հետ ժողովներ են անցկացրել», — պարզաբանում է Թաղիևը։

Բացի այդ, ըստ ադրբեջանական դատախազության ներկայացուցչի, Քոչարյանն ու Սարգսյանը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակել են Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, Շահումյանի շրջանը անօրինականորեն կցել են Լեռնային Ղարաբաղին, այդ տարածքներում ադրբեջանական օրենքների և Ադրբեջանի Սահմանադրության գործողության դադարեցման «անօրինական» որոշում են կայացրել։

Դիտումների քանակը: 4359
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին