Մոսկվայում մեկնարկել է Պուտինի և Ալիևի հանդիպումը

Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

«Կան վեճեր, շատ աշխատանք կա անելու, բայց կանենք ամեն ինչ, որպեսզի գործընթացը խաղաղ ճանապարհով ընթանա։ Արդեն կան որոշակի պայմանավորվածություններ առևտրատնտեսական կապերի, տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման վերաբերյալ»,- նշել է Պուտինը։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը և հարևան մյուս երկրները` ինչի մասին նա մի քանի անգամ շեշտել է, շահագրգռված են Ղարաբաղում առևտրային և տրանսպորտային կապերի վերականգնմամբ։ Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է, որ չնայած Ղարաբաղում խնդիրները պահպանվում են, սակայն կան որոշակի պայմանավորվածություններ տարածաշրջանում բնակչության անվտանգության ապահովման համար։

Ավելի վաղ պաշտոնական Մոսկվան հայտնել էին, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցով 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում` Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը: Նախատեսում են նաև քննարկել քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի ողջ համալիրը: Ըստ հաղորդագրության` բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր:

Դիտումների քանակը: 3964
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին