Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Կանադայի Լավալ քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: Բանաձևում նշված է, որ Լավալ քաղաքը՝ ▫️ճանաչում է Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ▫️դատապարտում է Արցախի Հանրապետության դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սկսած ռազմական ագրեսիան, ▫️Կանադայի և Քվեբեկի կառավարություններին կոչ է անում իրենց ուժերի չափով անել ամեն ինչ միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիայի նկատմամբ լիակատար հարգանքն ապահովելու համար, ▫️կոչ է անում Կանադայի կառավարությանն ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։