ՀՀ ԱԳՆ հայտարարությունը կրակի դադարի հաստատման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Կարդալ ավելին

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն դատապարտում է Ադրբեջանի կողմից հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը, որտեղ բուժում էին ստանում նաև քաղաքացիական անձինք: Կարդալ ավելին

Լավրովը անհրաժեշտ է համարում, որ Արցախում տեղակայվեն խաղաղապահներ

Հայկական զինված ուժերի հեռացումը Ադրբեջանի կողմից պահանջվող շրջաններից պետք է ուղեկցվի անվտանգության երաշխիքներով, Հայաստանի ու Ղարաբաղի միջև հուսալի միջանցքով, Կարդալ ավելին


Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլին հեռախոսազրույց են ունեցել

Թուրքական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը զրուցել են Մոսկվայում հոկտեմբերի 9-10 կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով ԼՂ հակամարտության գոտում առկա իրավիճակի մասին: Ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության բոլոր դրույթները խստորեն կատարելու անհրաժեշտությունը: Ռուսական կողմը վերահաստատել է պատրաստակամությունը շարունակելու ակտիվ միջնորդական ջանքերը ՝  ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ուղղությամբ ՝ հաշվի առնելով մոսկովյան հայտարարության դրույթները:

ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը հրապարակել է Մոսկվա–Երևան թռիչքների ժամանակացույցը

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից դեպի Երևան չարտերային չվերթեր կկայանան։ Կարդալ ավելին

Սեպտեմբերի 30֊ի դրությունը

Արցախի տեղեկատվական շտաբն ամփոփ ներկայացրել է սեպտեմբերի 30֊ի իրադարձությունները։ Կարդալ ավելին

Սեպտեմբերի 29֊ի ամփոփում

- Ռազմաճակատում Ադրբեջանը շարունակել է կրել ծանր կորուստներ. միայն այսօր՝ 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներական տեխնիկա, 13 ԱԹՍ։ Կարդալ ավելին

Իրավիճակը ժ․ 00։00 դրությամբ․ 27․սեպտեմբեր․2020թ․

Սեպտեմբերի 27-ի առավոտյան 07։00 սահմաններում շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական ուժերը անցել են հարձակման։ Ժամը 00։00 դրությամբ օրվա կարևոր իրադարձություններն արձանագրվել են հետևյալ կերպ՝ Ժ․ 00։00 դրությամբ, ըստ ՊԲ և ՊՆ հրապարակումների, հայկական զիված ուժերը խոցել են 4 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ հարվածային, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա (ԲՄՊ), 2 ինժեներական զրահատեխնիկա։ Ձեռնարկած հակագրոհի շնորհիվ հայկական զինված ուժերը առգրավել են հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա՝ այդ թվում՝ ԲՄՊ-3։ ՊԲ հրապարակած տեսանյութերից մեկում երևում է 386 կողային համարով ԲՄՊ-2։ Ռազմինֆոյի արխիվային լուսանկարներից պարզ է դառնում, որ տեխնիկան Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի, առաջնագծային 181-րդ մոտոհրաձգային բրիգադի սպառազինությունից են։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։ Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել իր աջակցությունը ցուցաբերել մարտական գործողությունները դադարեցնելու համար։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Արցախի դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան: Ադրբեջանական կողմն օգտագործում է թուրքական Bayraktar ԱԹՍ-ներ, F-16 կործանիչներ: Դեռևս չհաստատված տվյալ կա F-16-ի խոցման մասին, բայց դա վերջնական հաստատված չէ: Ոչ միայն թուրքական ԱԹՍ ու ինքնաթիռ է ներգրավված, այլև զինվորականներ: Թուրքական ԱԹՍ-ներն օգտագործում են հենց իրենք՝ թուրքական բանակի ներկայացուցիչները։

Վլադիմիր Ջաբարովը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն կրակը և նստեն Կարդալ ավելին