Վլադիմիր Ջաբարովը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

Ջաբարով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է դադարեցնեն կրակը և նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Նման կոչով է հանդես եկել ՌԴ Դաշնային խորհրդի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը:
Նա ընդգծել է, որ ոչ մի հակամարտություն չպետք է լուծվի ռազմի դաշտում: Նա նաև հիշեցրել է, որ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար գոյություն ունի Մինսկի խումբ։
2020թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության բնակավայրերը գնդակոծվել են։ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք հանդես են գալիս հակամարտության կողմեր, իրավիճակի սրման վերաբերյալ փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել, գրում է Lenta-ն։

Դիտումների քանակը: 4881
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին