Սամվել Բաբայանը պատրաստ է զբաղվել անարդար դատարանների հարցով

Սամվել Բաբայան

Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության Տիգրանակերտի արգելոցում տեղի է ունեցել ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հանդիպումը երիտասարդության ներկայացուցիչների հետ, ինչից հետո նա պատասխանեց լրագրողների հարցերին:

Arcakh24.info լրատվական կայքի ներկայացուցիչը ևս հարց ուղղեց պարոն Բաբայանին: Այն մասնավորապես վերաբերվում էր ԱՀ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ ԱՀ դատախազության կողմից սոցցանցերում հայտնած կարծիքի պատճառով փաստաբանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն: Ինչպես նաև խոսվեց Արցախի հանրության կողմից բազմաթիվ գանգատների պատճառ դարձած անարդար դատերին, ինչի վերաբերյալ պարոն Բաբայանը հայտնեց, որ տեղյակ չէ նման երևույթներին: Սակայն, Arcakh24.info լրատվական կայքի թիմակիցը հայտնեց ոչ միայն փաստերի մասին, այլ նաև մատնանշեց, որ այդ փաստերը հիմնականում վերաբերվում են Արայիկ Հարությունյանի բարեկամների դեմ փաստերի նկատմամբ դատարանների կողմից լիբերալ մոտեցումը, իսկ որոշ դեպքերում նաև  ընդհանրապես աչք փակելը: Սամվել Բաբայանը ցանկություն հայտնեց ծանոթանալ այդ փաստերի հետ:

Պայմանավորվածության համաձայն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Arcakh24.info լրատվական կայքի էլեկտրոնային փոստից Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի էլեկտրոնային փոստին ուղարկվել է հետևյալ պարունակությամբ գրություն:

«Հարգելի պարոն Բաբայան,

Համաձայն սեպտեմբերի 1-ի պայմանավորվածության Ձեզ եմ ուղարկում հետևյալը՝

ԱՀ Բարձրագույն դատական խորհրդի կողմից սոցցանցերում հայտնած կարծիքի պատճառով փաստաբանի նկատմամբ կայացված որոշման հղումը — https://courtnkr.am/8404,

ԱՀ վերաքննիչ դատարանի մի կողմից վերջնական դատական ակտում կարևոր փաստերի առկայությունը ժշտող, մյուս կողմից այդ նույն փաստերը դատական նիստի ժամանակ դատարանի կողմից ընդունման ապացույցների հղումը — https://www.facebook.com/335055190365978/videos/2662125550731905

Արայիկ Հարությունյանի բարեկամների մասնակցությամբ կեղծած փաստաթղթերի ապացուցման հղումը — https://arcakh24.info/hy/pastatghtery-keghtsva-ts-en-mesrop-mashtoc-hamalsarani-koghmic-dataranin-nerkayacvats-pastatghteri-iskutyunn-entarkvel-e-himnavorvats-kaskatsi/

ԱՀ դատախազության և ԱՀ վերաքննիչ դատարանի կողմից Արայիկ Հարությունյանի բարեկամների դեմ փաստերի նկատմամբ աչք փակելու փաստն ապացուցող հղումը — https://www.facebook.com/335055190365978/videos/1169236680104237

ԱՀ բոլոր դատական ատյանների կողմից գործի արդար լուծման համար կարևոր հանդիսացող փաստերի նկատմամբ դատավորների կողմից աչքերի փակված լինելն ապացուցող փաստի հղումը — https://www.facebook.com/335055190365978/videos/667847104140995

Հարգելի պարոն Բաբայան, այդ բոլոր փաստերի վերաբերյալ հարցերի առկայության դեպքում պատրաստ ենք ուղարկել նաև հնարավոր հարցերի ապացուցման համար անհրաժեշտ լրացուցիչ փաստերը:

Arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր

Մարատ Եգանյան»

Ապագա բոլոր զարգացումների մասին տեղեկացնելու ենք մեր ընթերցողներին:

Դիտումների քանակը: 5235
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին