Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «BBC Newshour»-ին

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «BBC Newshour»-ին Կարդալ ավելին

Զոհրաբ Մնացականյանի փակ քննարկում-հանդիպումը ռուս փորձագետների և քաղաքագետների հետ

Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Կարդալ ավելին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի բացման խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսին

Այսօր՝ ժամը 13.00-ին Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Կարդալ ավելին


Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել


ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարության արդյունքներով

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարության արդյունքներով ▪️Հարց. Պարո՛ն նախարար, կխնդրեմ ամփոփեք՝ ինչ օրակարգով եք ժամանել Մոսկվա և ինչ արդյունքներով ենք վերադառնում ռեկորդային տևողությամբ այս բանակցություններից հետո: ▪️Զոհրաբ Մնացականյան. Այո, բավական բարդ գործընթաց էր։ Մեզ համար, իհարկե, առաջնային խնդիրները վերաբերում էին հետևյալին. կարողանալ հասնել մի իրավիճակի, որում կարողանանք վերջ դնել այս ագրեսիային։ Եվ հասկանում եք, որ ագրեսիան այս պարագայում ընթանում էր առանձնահատուկ իրավիճակում, երբ Ադրբեջանի գործողությունները համալրված էին Թուրքիայի բավական բաց և ուժգին աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ։ Փաստորեն, Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցները կռվում էին բավական յուրահատուկ պայմաններում այս իրավիճակում, երբ բացի Ադրբեջանից կար նման ուժգին հարձակում՝ այդ ուժերի ներգրավմամբ։ Իրավիճակը տարածաշրջանում մնում է բավական փխրուն։ Մեզ անհրաժեշտ է հասնել կրակի դադարի, որովհետև սա ուղղակի և՛ տարածաշրջանի համար, և՛ Լեռնային Ղարաբաղի համար, առաջին հերթին, դարձել էր բավական լուրջ մարտահրավեր։ Եվ առանց այս իրավիճակին ավարտ դնելու, վերջնակետ դնելու որևէ առաջընթացի մասին խոսելն, իհարկե, անհնար կլինի։ Ինչը բավական երկար բանակցությունների ընթացքում մենք կարողացանք արձանագրել, այն է, որ մեզ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել այս վայրագությունը, այս պատերազմական գործողությունները, ամրագրել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին, և նաև վերահաստատել, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է միակ ձևաչափը, միջազգայնորեն ճանաչված ձևաչափը բանակցությունների և խաղաղ գործընթացի համար։ Եվ որևէ այլ ուժ, մասնավորապես Թուրքիան, այդ առումով որևէ դերակատարություն չի կարող ունենալ։ Այժմ առաջին խնդիրը ուղղակի այս ճգնաժամն ավարտին հասցնելն է։ Այստեղ դուք գիտեք, որ նշանակություն ուներ համանախագահության դերակատարությունը. հենց առաջին օրվանից բավական մեծ նշանակություն ունեին համանախագահ երկրները: Ծանոթ եք համանախագահ երկրների նախագահների մակարդակով հայտարարությանը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների հայտարարություններին, նախագահների առանձին այն քայլերին, գործողություններին, որ իրենք կատարում էին: Այդ առումով մեծ է և՛ Ֆրանսիայի նախագահի դերակատարությունը, և՛ Միացյալ Նահանգների կողմիցհայտարարությունը թե՛ նախագահի, թե՛ պետքարտուղարի մակարդակով։ Սա շատ էական էր՝ մտահոգության խորությունը, իրավիճակի լրջությունը և ներգրավվածությունն ի ցույց դնելու առումով։ Բայց նաև ուզում եմ առանձնահատուկ ընդգծել այն դերակատարությունը, որ Ռուսաստանի Դաշնությունը ստանձնեց և ՌԴ նախագահն անձամբ իր ներուժը ներդրեց սրա մեջ, ինչպես և մյուսները։ Մենք այսօր հավաքվել էինք, որպեսզի փորձեինք իրական գործնական արդյունք ստանալ այն երկխոսությունից, որ տեղի էր ունենում Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև՝ առանձին-առանձին։ Եվ մեր հանձնարարությունն էր, բնականաբար, հասնել դրա իրականացմանը։ Ես հուսով եմ, որ մենք կկարողանանք վաղը ժամը 12-ից հետո կանգնեցնել այս իրապես շատ լուրջ մարտահրավերը, շատ լուրջ իրավիճակը, որը սպառնում է մեր հայրենակիցներին։ Այս ամենը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ֆիզիկական անվտանգության մեր մտահոգություններն ամբողջովին արդարացված են, և դրանք անմիջապես գոյություն ունեն: Խաղաղ բանակցությունների գործընթացում մեզ համար առաջնայինը եղել և մնում է մեր հայրենակիցների անվտանգության գերակայությունը, և մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի իրենց ինքնորոշման իրավունքի արտահայտման ճանաչումը և իրականացումը, որը կբերի Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների՝ այդ կարևոր նպատակին հասնելուն, որը ամրագրում է իրենց ինքնորոշման իրավունքը, ամրագրում է այդ իրողությունը, որ նրանք պետք է ապրեն ազատ և որոշեն իրենց կյանքը, ճակատագիրը այդ կարգավիճակում որպես մի միավոր, որը ճանաչված լինի բոլորի կողմից այն բոլոր առումներով, որպես անկախ պետություն։ ▪️Հարց. Հումանիտար հրադադարի մեկնարկի մասին օր և ժամ ասվեց, բայց չասվեց շարունակության մասին։ ▪️Զոհրաբ Մնացականյան. Դա առաջին քայլն է։ Կարմիր խաչի միջոցով անհրաժեշտ է լինելու իրականացնել որոշ գործողություններ հումանիտար բնույթի հարցերը լուծելու համար։ Մյուսը կարևորագույն խնդիրը, որը բխում է մեր այս համաձայնությունից, կրակի դադարի ամրագրումն է, այն մեխանիզմների ամրագրումը, որոնք ապահովում, ամրապնդում են կրակի դադարը, ամրապնդում են այս գործողությունների վերսկսման բացառումը։ Ռուսաստանի Դաշնությունը և համանախագահ երկրները ունեն կարևոր գործառույթ իրականացնելու: Մեր համաձայնեցրած տեքսից կնկատեք, որ դրանք մեկը մյուսից բխող քայլեր են՝ առաջին, երկրորդ, երրորդ, որոնք ենթադրում են իրավիճակի կայունացում, տարածաշրջանում կայունության վերականգնում, Արցախում մեր հայրենակիցների անվտանգության համակարգի վերականգնում և ամրապնդում և խաղաղ գործընթացի շարունակություն, որը, բնականաբար, մեզ համար եղել է առաջնային նպատակ։

Զոհրաբ Մնացականյանը ԵՄ բարձր ներկայացուցչին է ներկայացրել վերջին զարգացումները

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կարդալ ավելին


Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ

Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Կարդալ ավելին

ԱԳ նախարարը Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման վերաբերյալ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Երևանում գտնվող Հորդանանի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում «տարօրինակ պատմություն» անվանեց Արմավիրում գտնվող ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժումը: Կարդալ ավելին