ԱԳ նախարարը Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման վերաբերյալ

nzdeh_mnac-e1549148316549

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Երևանում գտնվող Հորդանանի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում «տարօրինակ պատմություն» անվանեց Արմավիրում գտնվող ռազմաքաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժումը:

Մնացականյանը վկայակոչեց Արմավիրի հայ համայնքի այն հաղորդագրությունը, որ հուշատախտակը ապամոնտաժվել է վերանորոգման աշխատանքների կապակցությամբ: Նախարարը նշեց, որ այն տեղադրվել էր հայկական եկեղեցու տարածքում և հանդիսանում է նրա սեփականությունը:

«Պետությունն ու եկեղեցին առանձին են: Այս համատեքստում ես որոշակի զգուշություն կցուցաբերեմ իմ մեկնաբանություններում: Բնականաբար, ես չէի ցանկանա, որ հարցը զարգացվի կրոնական փոքրամասնությունների իրավունքների համատեքստում », — ասաց արտաքին գործերի նախարարը: Նրա կարծիքով ՝ մեկնաբանության համար ավելի ամբողջական տեղեկատվություն է անհրաժեշտ, և հայկական կողմը աշխատում է դրա վրա:

Դիտումների քանակը: 4475
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին