Սեպտեմբերի 8-ին ժամը 09:40-ի սահմաններում, Մարտունի-Կարմիր-շուկա-Ստեփանակերտ ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրին
ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչ, 1991թ.ծնված Մ.Բ-ն վարելով «ԿԻԱ ՍՈՐԵՆՏՈ» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Մարտունու շրջանի բնակիչ, 1976թ.ծնված Մ. Գ-ի վարած «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու շրջբուժմիավորում:
Նախնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է հանդիսացել «ԿԻԱ ՍՈՐԵՆՏՈ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ճանապարհի հանդիպակաց գոտի դուրս գալը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
Թողնել պատասխան