Օգոստոսի 6-ին Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհահատվածի 8-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Այդ մասին հաղորդում է ԱՀ ՆԳ նախարարարության ոստիկանության մամուլի ծառայությունը։
Իրար են բախվել «Վազ 2107» և «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենաները: «Վազ 2107» մեքենայի վարորդ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչը /ծնված 1963թ./ շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություն: Ցավոք նրա կյանքը փրկել չի հաջողվել:
«Նիսան Տիանա» վարորդ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Ա-ին /ծնված 1996թ./ փրկարար ծառայողները մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Գերատեսչությունից հայտնում են, որ նրա առողջական վիճակը բավարար է:
Թողնել պատասխան