Տեղեկատվական պատերազմը թեժանում է

8939900

Լրատվամիջոցներում  և սոց․ցանցերում Հանքավանի “Հասմիկ” մանկական հանգստյան ճամբարի  հետ կապված աղմկահարույց հրապարակումից հետո, ճամբարի ջոկատավարներն մամուլի ասուլիսի ընթացքում պարզաբանել են ճամբարում հանգստացող երեխաների կազմակերպած գեղարվեստական միջոցառման մանրամասները։ 

Ճամբարի տնօրեն Ժորա Մուրադյանը հայտնել է, որ ընդամենը տեղի է ունեցել դիմակահանդես, որի ժամանակ ճամբարի «Ուրախների և հնարամիտների ակումբը» հերթական հումորային բեմադրությունն է կազմակերպած եղել, ինչի մասին ծնողները տեղյակ են եղել։

Մուրադյանը նշել է, որ հումորային բեմադրությունը նպատակ է ունեցել ծաղրել արատավոր երևույթները։ Համասեռամոլության քարոզ չի եղել, հակառակը ծնողներին հորդորել են զգույշ լինել և երեխաներին հեռու պահել սխալ քարոզներից։

Ինչպես հայտնում է radioaurora.am-ը Մուրադյանը պատրաստվում է դատի տալ օգտատիրոջը՝ ճամբարի հասցեին չհիմնավորված մեղադրանքների համար։

Arcakh24.info -ի լրագրողները փորցել են կապվել  լրագրող Նարինե Կիրակոսյանի հետ, քանի — որ հենց նա է իր ֆեյսբուքյան էջում գրառում արել քննադատելով ճամբարի համասեռամոլության քարոզն ու տեղադրել  կանացի զգեստներով տղաների նկարները։

Մեր լրագրողը խնդրեց Նարինե Կիրակոսյանին պարզաբանել ինչով էր պայմանավորված այդպիսի դիրքորոշումը, սակայն նա ասաց, որ ինքն իր կարծիքը չի փոխել և հրաժարվեց որևէ  պարզաբանումնեից։

Պետք է նշել, որ  Նարինե Կիրակոսյանը ինքն է  նախապես ներկայացրել նյութի ճշգրտումները և հոդվածը տպագրվել է իր համաձայնությամբ:

Հատկանշական է, որ ի վերջո մեր լրագրողին չհաջողվեց ստանալ հաստատում, թե  նա՝ Նարինե Կիրակոսյանը անձամբ ներկա է եղել այդ միջոցառմանը, ինչից  հնարավոր չէ հաստատել նրա խոսքերի վավերությունը:

Այստեղ պետք է նշել նաև այն փաստը, որ ճամբարի մասին գրությունն ու նկարները Նարինե Կիրակոսյանը իր ֆեյսբուքյան էջից հեռացրել է։

Դիտումների քանակը: 4611
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին