Տեր-Պետրոսյանն ինձ տեղեկություններ է փոխանցել ԼՂ հակամարտության մասին. Փաշինյան

f55c5046e64dbc_55c5046e6519f.thumb

Հայաստանի վարչապետն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ որոշ մանրամասներ ներկայացրեց իր եւ Լեւոն ՏերՊետրոսյանի հանդիպումից: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն ՏերՊետրոսյանը ցանկություն է հայտնել իր հետ քննարկելու որոշ հարցեր եւ Փաշինյանը նրան հրավիրել է կառավարական առանձնատուն:

«Մենք նստել, զրուցել ենք, սուրճ ենք խմել: Արցախի հարցի վերաբերյալ ինքը փորձել է ինձ տալ տեղեկություններ, որոնք մտածել է, որ ինձ կարող է հայտնի չլինել: Դա շատ օգտակար զրույց էր, բայց նա ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ դեռեւս հայտնի չէին: Այսինքն՝ այն, ինչ հայտնել է, ամեն ինչ հայտնի էր ինձ»,- ասաց վարչապետը:

 

Նա հիշեցրեց, որ վարչապետ դառնալուց հետո հենց առաջին գործերից մեկը եղել է այն, որ ամբողջական տեղեկություններ է ստացել Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին:

 

«Ես անգամ այդ հարցով հրավիրել եմ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին: Չեմ բացառում, որ ապագայում էլ նման հանդիպում լինի: Իսկ ՏերՊետրոսյանի հետ հանդիպմանը ներքաղաքական հարցերին անդրադարձ չի եղել»,- ասաց Փաշինյանը:

 

Հարցին՝ մտադիր չէ հանդիպել նաեւ ՀՀ մյուս նախկին նախագահների հետ, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Առաջին նախագահը ցանկություն է ունեցել հանդիպելու: Եթե այլ ցանկություններ կլինեն հանդիպելու՝ ես կքննարկեմ: Ես այս պահին նման անհրաժեշտություն չեմ տեսնում, բայց չեմ բացառում, որ մի X պահի հնարավոր է նաեւ նման անհրաժեշտություն ծագի: Ես չեմ ասում՝ վայ, ես չեմ հանդիպի»,- նշեց նա:

Դիտումների քանակը: 4435
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին