Թուրքիայի հռետորաբանությունն արդեն շատ ավելի վստահություն ներշնչող է. Ժան-Իվ լե Դրիան

Ժան-Իվ լե Դրիա

Համաձայն ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լե Դրիանի հայտարարության Թուրքիայի հռետորաբանությունն արդեն շատ ավելի վստահություն ներշնչող է, սակայն մինչև որոշակի հստակ քայլեր չարվեն, երկկողմ հարաբերությունները կշարունակեն խոցելի մնալ։

Ժան-Իվ լե Դրիանի փոխանցմամբ Ֆրանսիան և Թուրքիան, ովքեր հանդիսանում են ՆԱՏՕ-ի անդամներ, Սիրիայի, Լիբիայի և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով վերջին շրջանում պարբերաբար խնդիրներ են ունեցել, սակայն փետրվարին հայտարարել են երկկողմ հարաբերությունները կարգավորելուն ուղղված որոշակի քայլեր նախաձեռնելու մասին։

Մարտի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ տեսակոնֆերանս է անցկացրել, որի ընթացքում կողմերը շեշտել են երկկողմ համագործակցության ոլորտում առկա «լուրջ նախադրյալները» և հաստատել, որ ցանկանում են համերաշխ գործել ինչպես անվտանգության, այնպես էլ այլ հարցերում։

Մակրոնի և Էրդողանի առցանց հանդիպումից հետո մախարար Ժան-Իվ լե Դրիանը Ֆրանսիայի խորհրդարանական նիստի իր ելույթում հայտարարել է, որ այլևս վիրավորանքներ չկան, իսկ հայտարարություններն ավելի վստահություն ներշնչող են։ Նրա խոսքով՝  Թուրքիայի կողմից դրական ազդակներ են ստացվել ինչպես Միջերկրական ծովում հորատման աշխատանքների դադարեցման, այնպես էլ Թուրքիա-Հունաստան բանակցությունների վերսկսման վեաբերյալ։

Անդրադառնալով Լիբիայի, Իրաքի և Արցախի հիմնախնդիրներին՝ Ֆրանսիայի արտգործնախարարը ընդգծել է, որ հարաբերությունները խոցելի են, քանի որ տարաձայնությունների ցանկը շատ մեծ է, բայց մյուս կողմից, Ֆրանսիան Թուրքիայի հետ առողջ հարաբերություններ է ցանկանում։ Ֆրանսիացի պաշտոնյան, այնուամենայնիվ, շեշտել է, որ առայժմ միայն խոսքեր ու հայտարարություններ կան, մինչդեռ անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, որոնք էլ արդեն հնարավորություն կտան որոշակի գնահատականներ տալ։

Դիտումների քանակը: 4379
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին