Թուրքիայում 5 անձի կողմից հարձակման է ենթարկվել ընդդիմադիր «Ապագա» (Gelecek) կուսակցության փոխնախագահներից Սելչուք Օզդաղը։ Հարձակման հետևանքով Օզդաղը ձեռքին և գլխին լուրջ վնասվածք է ստացել։ Ներկայումս նրան հոսպիտալացրել են։
Միջադեպի կապակցությումբ թվիթերի միկրոբլոգում հաղորդագրություն է հրապարակել «Ապագա» կուսակցության մյուս փոխնախագահ Սելիմ Թեմուրջին։
Թեմուրջիի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել հունվարի 15-ին՝ ժամը 12։15-ի սահմաններում՝ Օզդաղի տան դիմաց, երբ վերջինս տանից փորձել է գնալ մզկիթ՝ ուրբաթօրյա նամազին (մուսուլմանական աղոթք) մասնակցելու համար։
Կուսակցությունը՝ ի դեմս կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուի, խստորեն դատապարտել է հարձակումը, նշելով, որ այն կատարվել է Թուրքիայի ժողովրդավարության դեմ և հույս հայտնել, որ անհապաղ կձերբակալվեն հարձակման պատասխանատուները։
Նշենք, որ դեռևս մեկ ամիս առաջ՝ 2020թ․ հունվարի 8-ին իր տանը զինված հարձակման էր ենթարկվել նույն կուսակցության փոխնախագահներից Այհան Սեֆեր Ուսթյունը։
Թողնել պատասխան