ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թուրքիա: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Անկարայի օդանավակայանում հայկական պատվիրակությանը դիմավորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Արտաքին գերատեսչությունից հայտնում են նաև, որ տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Թողնել պատասխան