Սոնգար (Songar) հրաձգային ԱԹՍ-ները, որը 2020-ին Թուրքիայի բանակը կիրառում է 2020 թվականից, համակցվել են զրահամեքենայի հետ։ Անհրաժեշտության դեպքում այն կկարողանան նաև հեռակառավարել: Սոնգար ԱԹՍ-ն կարողանում է ինքնուրույն թռիչք ու վայրէջք կատարել’ շնորհիվ այս գործողությունների համար զրահամեքենայի տանիքին հարմարեցված պլատֆորմի: Այդ մասին փետրվարի 1-ից 12-ը Կարս քաղաքում կայանալիք թուրք — ադրբեջանական զորավարժանքների նախաշեմին հայտնում թուրքական լրատվական աղբյուրները։
Նշվում է, որ այս համակցման շնորհիվ զրահամեքենաները կարող են նախապես օդից հայտնաբերել թիրախները և ավելի հեռու տարածությունից կատարել իրենց օպերացիան:
Սոնգար մարտական ԱԹՍ-ների վրա տեղադրված է ինքնաձիգ և առանձին փամփշտատուփ՝ 200 փամփուշտով: 3 կմ խոցման հեռավորություն ունեցող համակարգը կարողանում է մարտական խնդիրներ լուծել թե՛ ցերեկային, թե՛ գիշերային պայմաններում: ԱԹՍ-ի վերջին մոդիֆիկացման արդյունքում այն կկարողանա նաև ռումբեր նետել:
Թողնել պատասխան