ՈւԵՖԱ-ն արձագանքել է ՀՀ ԿԳՄՍՆ և ՀՖՖ գրություններին. «Քարաբաղի» աշխատակցին արգելվել է ֆուտոլային գործունեություն ծավալել

timthumb.jpeg

Ադրբեջանաթուրքահաբեկչական կոալիցիայի՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի առաջին օրվանից ադրբեջանական ֆուտբոլի մի շարք ներկայացուցիչներ հանդես են եկել հայատյաց գրառումներով և ռազմատենչ հրապարակումներով։ Դրանցից հերթականն օրերս կատարել էր «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը, որը կոչ էր արել սպանել բոլոր հայերին՝ անկախ նրանից՝ ծե՞ր են, երեխա՞, թե՞ կին։

Միևնույն ժամանակ, Ն․ Իբրահիմովն արդարացրել է Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու փաստը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել են միջազգային պատկան մարմիններին։ Մասնավորապես, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ՖԻՖԱ-ին, ՈւԵՖԱ-ին և ՄՕԿ-ին հասցեագրած իր նամակներով կոչ է արել խստագույնս դատապարտել Ն. Իբրահիմովի՝ միջազգային մարզական կոնվենցիաները և միջազգային օլիմպիական շարժման հիմնարար սկզբունքները ոտնահարող ռասիստական հայտարարությունը, դրան տալ համապատասխան գնահատական և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրություններում նաև ներկայացվել են տասնամյակներ շարունակ Ադրբեջանում խրախուսվող հայատյացությունը և Արցախի Հանրապետության դեմ ընթացող ադրբեջանաթուրքահաբեկչական լայնածավալ ագրեսիայի ցեղասպան բնույթը:

Արձագանքելով դիմումներին` Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) նոյեմբերի 2-ին հայտարարել էր, որ «Քարաբաղ» ակումբի պաշտոնյայի կողմից սոցիալական ցանցերում արված հայտարարությունների վերաբերյալ կանցկացնի կարգապահական հետաքննություն։ Արդեն այսօր ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Նուրլան Իբրահիմովին ժամանակավոր արգելում է զբաղվել ֆուտբոլային որևէ գործունեությամբ։ ՈւԵՖԱ-ի որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ և գործելու է մինչև այս գործով կառույցի` Վերահսկողության, կարգապահության և էթիկայի բաժնի վերջնական որոշում կայացնելը։

Դիտումների քանակը: 4422
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին