Ճանկաթաղի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցի հետևանքով ունենք մեկ վիրավոր։ Այդ մասին հատնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 3-ին, ժամը 14:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ֊17 նռնականետ։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան»,- նշված է հաղորդագրության մեջ։
Աղբյուրը հայտնում է, որ հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
«Ժամը 15։30֊ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- հավելել են ԱՀ ՊԲ-ից։
Թողնել պատասխան