Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։ Այդ մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան»,- գրել է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վերին Շորժա բնակավայրի հատվածում հայ զինվորականները երկու դիրք առաջ էին գնացել:
Թողնել պատասխան