Վլադիմիր Գասպարյանը սպառնացել է ֆիզիկապես ոչնչացնել լրագրողներին

Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ տեսանյութերի պատրաստման ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների օգոստոսի 8-ի աշխատանքը խոչնդոտվել է Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից:

Ինչպես տեղեկացնում են լրագրողները, Գասպարյանը վարելով իր տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնացել է վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց, մասնավորապես հնչեցնելով որ «գյուլլելու է», «սատկացնելու է» վերջիններիս: Հայհոյանքներին համատեղ նա սաստել է լրագրողներին, որ իր առանձնատունը եթեր չհեռարձակվի:

Դեպքի կապակցությամբ արձագանքել է «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Դեյզի Սինդելարը: Դատապարտելով Գասպարյանի պահվածքը ռադիոկայանի հայաստանյան ծառայության լրագրողների աշխատանքի խոչընդոտելը նա մասնավորապես նշել է. «Մենք սարսափած ենք այս գրոհից մեր հայկական ծառայության լրագրողների վրա, առավել ևս նախկին ոստիկանապետի կողմից»: Դեյզի Սինդելարը հավելել է նաև, որ «Լրագրողները լուսաբանում էին հասարակական մեծ հետաքրքրություն ներկայացնող մի թեմա, երբ պարոն Գասպարյանը իր մեքենայով գրեթե հարվածել է նրանց, սպառնացել սպանել և ստիպեց նրանց ջնջել կադրերը»: Բացի այդ ռադիոկայանի նախագահը նշել է նաև, որ «Մենք պահանջում ենք, որ ոստիկանությունը հետաքննի կատարված միջադեպը և պարոն Գասպարյանին պատասխանատվության ենթարկի լրագրողներին վտանգելու համար, ովքեր պարզապես կատարում էին իրենց աշխատանքը»:

Կատարվածի առթիվ Վլադիմիր Գասպարյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է հրապարակել, որում ասվում է, որ մարդու անձնական և ընտանեկան կյանքին ապօրինի ներխուժումը թույլատրելի չէ ոչ մեկին: Նա անթույլատրելի և անբարոյական է համարել մասնավորապես թռչող նկարահանող սարքի՝ «դռոնի» գործարկումը անձի սեփականությունը հանդիսացող տան և տնամերձ տարածքի վրա, առանց իր համաձայնության: Իսկ քիչ առաջ Աթանեսյանը հայտարարել է, որ գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում է հայց ներկայացնել դատարան:

Դիտումների քանակը: 4965
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին