Հայրենիքի փրկության շարժման առանցքային լիդերներ ՀՀԿ փոխնախագահ Վահրամ Բաղդասարյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ու ընդդիմադիր շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այս պահին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում են։ Այդ մասին հաղորդում է Sputnik Արմենիա լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ մինչ այդ նախագահն այսօր հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ։
Նախապես հայտարարվել էր նաև նախագահի և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նախատեսվող հանդիպման մասին` երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով։
Թողնել պատասխան